Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է
26.06.2025 | 21:12

Շատ պարզ բան է կատարվում։ Իշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա, և խոստացել է կառուցել Միջին Միջանցք, այսինքն, Զանգեզուրի միջանցք՝ ըստ ադրբեջանական անվանման։

1. Դրա համար ստրատեգիական նշանակության օբյեկտները պետք է վերցնել ռուսական կապիտալից ու հանձնել նոր տերերին։

2.Հայաստանն ամբողջությամբ դառնում է կոնսորցիում՝ փայատիրական ընկերություն, մինչև սուվերենության դեյուրե կորցնելը, թուրքական, բրիտանական, ամերիկյան ու ադրբեջանական մասնաբաժիններով։

3. Դրա համար պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել բոլոր հնարավոր խմբերին և ինտիտուտներին, որոնք կարող են խանգարել այդ ծրագրին։

4. Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։

Ինչու հիմա:

Քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, իսկ Իրանն իր վերքերն է բուժում։

Ինչու է դա պետք իշխող խմբակին:

Դա նրանց վերարտադրվելու միակ հնարավորությունն է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 222

Մեկնաբանություններ